Թշնամին հրադադարից հետո հրթիռակոծել է Մարտունին․ կա մեկ զոհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

7

Ադրբեջանի զինուժը հրադադարի մասին հայտարարությունից հետո հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ»,– ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

Մարտունիում խաղաղ բնակիչ է զոհվել իր տանը. հայտարարվսծ «հրադադար»

Մարտունիում խաղաղ բնակիչ է զոհվել իր տանը. հայտարարվսծ «հրադադար»Գիշերվա հրթիռակոծության հետևանքները Մարտունիում

Опубликовано Ազատություն ռադիոկայան Воскресенье, 11 октября 2020 г.