Հոկտեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ

134

Հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 31-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ պետք է ապահովել ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2021թ.-ի դեկտեմբերի 16-ից մինչև 2022թ.-ի հունվարի 31-ը։