Հիմա հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը. Գեղամ Նազարյան

89

Ուզում եմ որեւէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ: Պրն Մանուկյան ո՞նցն էր Բասկովի թամադայությունը ռուսերենով : ՀՅԴ-ի վերնախավ, լա՞վն էր սալյուտը: Բա տղերքը, մեր տղերքը, նաեւ ՀՅԴ-ական տղերքը, որոնք գնացին հայրենիքի հողը պաշտպանելու ու շատերը մնացին այնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը։

«Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որեւէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ: Պրն Մանուկյան ո՞նցն էր Բասկովի թամադայությունը ռուսերենով : ՀՅԴ-ի վերնախավ, լա՞վն էր սալյուտը:

Բա տղերքը, մեր տղերքը, նաեւ ՀՅԴ-ական տղերքը, որոնք գնացին հայրենիքի հողը պաշտպանելու ու շատերը մնացին այնտեղ: Հիմա հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը, որ նա դեռ վարչապետի պաշտոնում է ու շարունակում է ծաղրի վերածել մեր երկիրը: Խնդիրը նաեւ ձեր տեսակի մեջ է: Ո՞վ էր ձեզ ստիպում այնտեղ լինել՝ ճոխ համերգային շոուին, հրավառությանը: Ինչո՞ւ չէր կարելի զուսպ շնորհավորանքով երջանկություն մաղթել ամուսնացողներներին: Հայտնի մտավորականներ, բժիշկներ ո՞վ էր ձեզ ստիպում լինել այնտեղ, երբ մայրերն ու հայրերը դեռ իրենց երեխաների մարմինն են որոնում, երբ ամեն օր երենց երեխաների շիրիմներին փարված ծնողներն են արցունքներ թափում:

Այո, կյանքը շարունակվում է: Պետք է լինեն պսակադրությաններ, ամուսնություններ, ծնունդներ: Հարցը մատուցման ձեւն է: Շատերի մոտ եմ այսօր հանդիպել մեր նահատակ տղերքին ուղղված հետեւյալ գրառմանը՝ ներեք մեզ տղերք: Վստահ եղեք, տղերքը բարձից այս ամենին այլ կերպ են նայում, աղոթում մեզ համար»,֊գրել է Գեղամ Նազարյանը։