Հայկական զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան․ Արծրուն Հովհաննիսյան

4
Արծրուն Հովհաննիսյան

Միջազգային որևէ պետություն կամ կառույց, որը Ադրբեջանի կողմից դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններն օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան։

«Սա մեզ համար չափազանց կարևոր և ոգևորիչ է, բայց պատերազմ է, ծանր պատերազմ է։ Իրավիճակներ կան, որ կարող են լինել հաջողություններ, կարող են լինել նաև դժվարություններ, նահանջներ, շրջանցումներ։ Բայց, հաղթանակը մերն է լինելու», – ասաց Հովհաննիսյանը։