Հայաստանի ԶՈւ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի անկումը. Սեմյոն Պեգով

10

Wargonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովը «Սոլովյով LIVE»-ի եթերում հայտարարել է. «Հայաստանի ԶՈւ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի անկումը։

Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում եւ ուղղակի պաշտպանում իրենց տները, եւ ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե եւս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»։