Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտք գործելու սահմանափակումներ չեն գործում

61
Ինքնաթիռ

Այս պահին Եվրոպական միության երկրների մուտք գործել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանափակումներ չեն գործում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե մամուլի ծառայությունից։

«Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- նշեցին քաղավիացիայից։