Հեղուկ գազի 1 լիտրը երեկվանից թանկացել է 30 դրամով

41

Հեղուկ գազի 1 լիտրը երեկվանից թանկացել է 30 դրամով` 170 դրամից հասնելով 200 դրամի: Այս մասին գրում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Այսուհետ մեկ լիցքավորման համար ես պետք է հավելյալ վճարեմ 2820 դրամ:
Առհասարակ, վառելիքի թանկացմամբ շղթայական ազդեցությամբ թանկանալու են նաև այլ ապրանքներ:

Պետական որևէ իրավասու մարմին կարո՞ղ է ներկայացնել հիմնավոր պատճառաբանություն, թե ո՞րն է թանկացման պատճառը:

Սյլ կերպ ասած, հանրային իշխանությունն ի վիճակի՞ է հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ: