Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը

12
Սմբատ Մազմանյան

Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում: Այս մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը. «Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։

Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր եւ առաջնագծում էր»,- նշել է հերոսաբար զոհված զինծառայողի հայրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: