Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Բաքուն Երևանին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողի, ում անուններն արդեն հայտնի են։ Ըստ ադրբեջանական կողմի՝ գերիները փոխանակավել են Արցախի բռնազավթված տարածքների ականապատման դաշտերի քարտեզների դիմաց։
Ըստ աղբյուրի, հայրենիք են վերադառնում Երիմյան Նարեկը, Առաքելյան Արայիկը, Ամիրխանյան Սերժիկը, Նալբանդյան Ռոբերտը, Սարգսյան Արթուրը, Ավետիսյան Էրիկը և Հակոբյան Տիգրանը։














