Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

32

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 30-ին հայտնաբերվել է 3 դի։ Այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Սյունիքի հատվածում։
«Հայտնաբերվածների ինքնությունը դեռ պարզ չէ»,-ասաց Թադևոսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1345 դի։