Հայկական կողմը դիմել է խաղաղապահներին՝ Վարդենիս-Քարվաճառ մայրուղու վերագործարկման հարցով

28

Երեւանն ու Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններ են վարում Վարդենիս-Քարվաճառ մայրուղու անվտանգ գործարկման  հարցի շուրջ։ Հայկական կողմը առաջարկում է  նման հնարավորություն ընձեռել ու կազմել այդ մայրուղով երթեւեկելու ժամանակացույց։

Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո ճանապարհի մեծ մասը անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Արդյունքում, Արցախի կապը Հայաստանի հետ այս մայրուղով դադարել է։

Հայկական կողմից ներկայացուցիչներ են հանդիպել ՌԴ խաղաղապահ ուժերին, հայտնել, որ Վարդենիս տանող ճանապարհով ցանկանում են անարգել անցնել։ Քաղաքացիները նշել են, որ բարեկամներին տեսակցելու համար այսուհետ 500 կմ հավելյալ ճանապարհ պետք է անցնեն ու խնդրում են թեկուզ խաղաղապահների ուղեկցությամբ կարողանաննախկինի պես 60 կմ անցնել։

Ավելի վաղ Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները դիմել էին ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով երթեւեկելու հնարավորություն ընձեռելու առաջարկով: