Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ. ռուս լրագրողը՝ Խուդաֆերինի հակահարձակման մասին

14

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը Տելեգրամի իր ալիքում գրել է հարավային հատվածում ընթացող մարտերի մասին։ «Հայկական կողմը հարավային ուղղությամբ ուժեղ հակահարձակման է անցել՝ հետ շպրտելով ադրբեջանցիներին իր գրաված դիրքերից, Խուդաֆերինի ջրամբարի տարածքում նույնպես: Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ:

Այս պարագայում, իհարկե, «ազատագրման» և «բռնազավթման» մասին լուրերը հերքվում են նույնքան արագ, որքան արագ որ հայտնվում են մամուլում»,֊գրում է Կոցը։