Այսօր Եվրախորհրդարանում ընթանում է Արցախի հարցով լիագումար նիստ։ Եվրախորհրդարանի շենքի առաջ հազարավոր հայեր են հավաքվել հայկական դրոշներով՝ պահանջելով քայլեր ձեռնարկել ընթացող պատերազմը դադարեցնելու հարցում։
Անգամ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկը շեշտեց իր խոսքում, որ հայերը փողոցում հավաքվել են պատասխանի են սպասում։













