ԱՄՆ տարբեր նահանգներում հայերի բողոքի ակցիաները շարունակվում են՝ ի աջակցություն Արցախի։
Այս անգամ ակցիան ընթացել է Մայամի Բիչում։ Մասնավորապես, ավելի քան 100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները:
Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ ծածանելով հայկական դրոշներ և պաստառներ:














