Հայաստանը պատրաստ է համաձայնել Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվեն որոշ հարցեր

84
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։

Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։

Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։

Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին, ու, բացի այդ, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։