Հայաստանում շուրջ 500․000 մարդ տառապում է թերսնումից․ ՄԱԿ-ի զեկույց

88

Հայաստանի 3 միլիոն բնակչությունից, ընդհանուր առմամբ, 500․000-ը տառապում է թերսնումից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Hunger Map-ում։

Ըստ քարտեզի՝ երկրում մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4,4 տոկոսը բախվում է սուր թերսնման հետ, իսկ երեխաների 9․4 տոկոսը զգում է քրոնիկ թերսնուցում: