Հայաստանում մտադիր են ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն հիմնել․ ՔԱԿ

22
Ինքնաթիռ

ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն:

Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը,-ասվում է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ: