Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բրիֆինգի ընթացքում նա նշել է, որ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն «իրականացվել է գերիների փոխանակում բոլորը բոլորի հետ» սկզբունքով, դրան նախորդել է ռուսական խաղաղապահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ կատարված մեծ նախապատրաստական աշխատանքը»:
Երկուշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակումը։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ ադրբեջանական կողմին է փոխանցել 12 մարդ, հայկական կողմին՝ 44 մարդ։














