Հայաստան աշխարհը և Հայը այլ ճանապարհ չունի փրկության, բացի ազգային-ազատագրական պայքարից, քանզի Հայաստանն օկուպացված է օտարածին, օտարամոլ ուժերի և Հայաստանի ու Հայի բազմադարյա ոխերիմ թշնամու կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Զարթնի՛ր, Հայաստան,
Զարթնի՛ր, հայ Մարդ…
Հայաստան աշխարհը կարող է փրկել միայն ու միայն հոգևոր-ազգային արժեքներով ապրող Հայը…
Հայաստան աշխարհը և Հայը այլ ճանապարհ չունի փրկության, բացի ազգային-ազատագրական պայքարից, քանզի Հայաստանն օկուպացված է օտարածին, օտարամոլ ուժերի և Հայաստանի ու Հայի բազմադարյա ոխերիմ թշնամու կողմից…»,- գրել է նա:














