Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019-ի համեմատ նվազել է 9,6 տոկոսով․ ՌԴ ԱԳՆ

24
ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ակնարկ է հրապարակել նվիրված 2020 թվականի գործունեությանը:

«Ռուսաստանն ու անձամբ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու գործում: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Կողմերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, ստեղծվել է հումանիտար արձականգման միջազգային կենտրոն»,-ասվում է ակնարկում:

Նշվում է նաև, որ հետևողականորեն ամրապնդվել են բազմակողմանի կապերը Հայաստանի հետ, որը Ռուսաստանի դաշնակիցն ու մտերիմ գործընկերն է:

«Մեծ դինամիկայով առանձնացել է քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ բարձրագույն և բարձր մակարդակներով՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Ապրանքաշրջանառությունը 2019-ի համեմատ նվազել է 9,6 տոկոսով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար: Հաջողվել է պահպանել միջտարածաշրջանային փոխգործակցության նախկին ծավալները: