Հայաստանի հավաքականը 2:0 հաղթեց Իսլանդիային

73

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց Իսլանդիայի ընտրանուն:

Հաշիվը հանդիպման 53-րդ րոպեին բացեց Տիգրան Բարսեղյանը: Երկրորդ գոլը Խորեն Բայրամյանի հարվածից հետո հայտնվեց Իսլանդիայի հավաքականի դարպասում 73-րդ րոպեին:

Հայաստանի թիմը երրորդ տուրում մարտի 31-ին Երեւանում ուժերը կչափի Ռումինիայի հավաքականի հետ: