Հայաստանի դպրոցներում դեկտեմբերի 28-ից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները

31
Դպրոց

Հայաստանի հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 28-ից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

«Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 24-ը ներառյալ, 2-րդ դասարանցիներինը՝ մինչև հունվարի 17-ը ներառյալ: 3-12-րդ դասարանցիները արձակուրդում կլինեն մինչև հունվարի 10-ը ներառյալ»,- նշեց Մելիքբեկյանը: