Հայ զինծառայողները մեկնել են ՌԴ․ կմասնակցեն «Կովկաս-2020»-ին

35
Զորք
ՀՀ ՊՆնխոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ սեպտեմբերի 21- ին մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը սեպտեմբերի 12-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
 
«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին, տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում: