Զգուշացեք. Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից

14

Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

«Այս լուսանկարն այն մասին է, թե ինչքան կարեւոր է միացնել երկփուլանի վավերացումը Ֆեյսբուքում։

Ինչպես երեւում է, հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։

Երկփուլանին միացնելու դեպքում չեն կարողանա մտնել ոչ մի ֆեյսբուքյան հաշիվ, նույնիսկ եթե գաղտնաբառը ունենան, քանի որ պետք է հաստատեն հեռախոսին ստացված կոդը։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միացնել այդ ֆունկցիան բոլոր էլ. հարթակներում։

Դրանց բոլորի մասին ուղեցույց կգտնեք՝ նայելով Գործակակության էջի նախորդ գրառումները։