Հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են․ Արայիկ Հարությունյան

22
Ադրբեջանի զոհերը

Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պայմանավորվածության համաձայն, պետք է այսօր ընթանար դիակները մարտադաշտից հեռացնելու գործընթացն ու Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոնների համաձայն ամեն ինչ պետք է արվեր: Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Նրանց դիակները գտնվում են առաջնագծում, օրերի ընթացքում մեծ աղետ է լինելու:

Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են, անտարբեր են իրենց դիակների, զոհվածների նկատմամբ: Այդպիսի իշխանություններ կան Ադրբեջանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։