Հարկավոր է ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնել․ ՌԴ վարչապետ

14
Միխայիլ Միշուստին

Կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Այս մասին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասել է Միշուստինը: