Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն

17

«Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա։ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։ Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են։ Թշնամին քիչ է օգտագործում զրահատեխնիկա, քանզի մեր զինուժը ոչնչացնում է շարժվող ցանկացած զրահամիավոր։ Հրետանին և օդուժը շարունակվում են կիրառվել»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։