Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն այսօր ծառայում է Ադրբեջանին

38

Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն այսօր ծառայում է Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Գեղարքունիքի և հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել, որոնց ուղղվածությունը հենց այդ ավտոճանապարհի գոյությունն էր և հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և փակման վտանգի առջև են կանգնած, որովհետև եթե ավտոճանապարհը չի գործում հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտները, հասարակական մի շարք այլ օբյեկտներ փակվելու են»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ հետևողական է լինելու, որպեսզի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը վերագործարկվի։