Հակառակորդը 500-ից ավելի զոհ ունի. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

14
Ադրբեջանի զինվոր
Ադրբեջանական կողմը 500-ից ավելի զոհ ունի։ Այս մասին այսօր հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
 
«Ադրբեջանական կողմի կորուստներն են. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելին»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։
 
Նա նշեց որ, ցավոք սրտի, մարտերի ընթացքում հայկական կողմի զորքերը նույնպես ունեն կորուստներ. «Թվային տվյալները ճշտվում են. կհրապարակվեն մի փոքր ուշ»։