Հադրութից հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

12

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Հադրութի ուղղությունից: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: