Հադրութից և Ջաբրայիլից դուրս է բերվել 14 զինծառայողի աճյուն

16

Հադրութից և Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր 2 ջոկատ աշխատում է Հադրութում, 2 ջոկատ Ջաբրայիլում, 1 ջոկատ Մարտունիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը: