Հադրութցիները պահանջում են լուծել իրենց բնակարանային հարցերը

183

Հադրութցիներն այսօր կառավարության առջև բողոքի ակցիա էին անում`  պահանջելով լուծել ինչպես բնակարանային, այնպես էլ իրենց կարգավիճակի հարցը։

Նրանք ասում են` որևէ հույս չունեն պատկան մարմիններից, հատկապես կառավարությունից։ Հադրութցինեից շատերին վարձով բնակարաններից դուրս են հանում։ Կառավարությունից այս անգամ էլ պատասխան չստանալով՝ ուղևորվեցին Արցախի շտաբ, որտեղ պատրաստվում են այնքան մնալ, մինչև կստանան բնակվարձերը։

«Մարդկանց հանում են տանից, մարդ կա 150 հազարից ավել բնակարանի վարձ է տալիս։ Բարձրանում ենք Կառավարություն, մեզ խաբում են։ Կարողա գիտեք «նեգռ» ենք ձեր համար, թող մեր սոցիալական հարցը լուծեն, ոչ մի կառավարություն հարցը չի ուզում լուծի, վերջում կարո՞ղ է գնանք Ադրբեջանից պահանջենք մեր վարձերը։ Մենք չենք ուզում թափառական դառնանք, եթե մեր գումարները չտան, մարդիկ արտագաղթելու են։ Ես չեմ ուզում գնամ ՌԴ, ինչի՞ եք դրդում, որ գնան մարդիկ»,- ասաց հադրութցի տղամարդը։