Հադրութցիները նամակ հանձնեցին ՀՀ նախագահին

11
Հադրութցի

Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա իրականացնող հադրութցիները նամակ փոխանցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Նամակում ներկայացված է չորս կետ, որոնք ներառում են հադրութցիների պահանջը։ Առաջին կետով նրանք պահանջում են քննության առնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի դեօկուպացիան, երկրորդ կետով գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ. «Երրորդ կետով պահանջում ենք իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, որպեսզի կարողանան նաև փոխհատուցման հարց լուծել։ Չորրորդ կետով պահանջում ենք գործադրել հնարավոր միջոցները, որպեսզի Հադրութի պատմամշակութային արժեք ունեցող ժառանգությունը պահպանվի»,-նշեցին Հադրութի շրջանից տարհանված քաղաքացիները։

Ակցիա իրականացնողները նշում են՝ պատրաստ են հետ վերադառնալ Հադրութ, եթե անգամ տուն չլինի, պատրաստ են տուն կառուցել, միայն հետ վերադառնան Արցախ