Գյումրիում սպանված երիտասարդին գտել է մայրը․ մանրամասներ

113

Այսօր 15.30-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։

Ինչ-որ մեկը թակել է բնակարանի դուռը, բացել է երիտասարդի հայրը, թակողը ցանկացել է առանձին խոսել տղայի հետ։

Քիչ անց ձայներ են լսվել, երիտասարդի մայրը, դուրս գալով, տղային գտել է բերանքսիվայր` 3-րդ հարկից 2-րդ հարկ տանող աստիճանահարթակի վրա։ Զանգահարել են շտապօգնություն, բժիշկները, տեսնելով, որ երիտասարդը մահացած է, զանգահարել են ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցանք կատարած անձի ինքնությունը, գտնվելու վայրը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։