Գյումրիի համայնքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է Քովիդ 19-ով: Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:Այդ մասին «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականին տեղեկացրել է Գյումրիի համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
Նշենք, որ կորոնավիրուս հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի մոտ: Աշխատակազմից եւս 26 հոգի թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել: