Սեպտեմբերի 4-ին Գյանջա-Նախիջևան չվերթը տեղի է ունեցել Հայաստանի օդային տարածքով։ Ինչպես հայտնել ենք, վերջին շրջանում Ադրբեջանը հանգիստ օգտագործում է Հայաստանի օդային տարածքը՝ կիրառելով թուրքական ավիաուղիներին տված ազատությունը։
Flight Radar-ի տվյալներով՝ Turkish Airlines-ի TK326 չվերթն անցել է Գեղարքունիքի մարզով։ Հայաստանի օդային տարածքով նման թռիչք վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ է իրականացվել։ Ըստ տեղեկությունների՝ այն տևել է 35 րոպե։














