Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հետ կապի են դուրս եկել

30
Գուրգեն Ալավերդյան
Hraparak.am-ը գրում է․
«Կարմիր խաչ»-ն այցելել է Ադրբեջանում գերեվարված հայերին։ Այս մասին հայտնել են «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Ի թիվս մյուս հայերի՝ «Կարմիր խաչ»-ը կարողացել է այցելել նաև ՀՀ ԶՈւ սպա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Ալավերդյանին․ այցելությունը նախկինում չէր ստացվում ադրբեջանական իշխանությունների կողմից ձգձգումների պատճառով։
 
Բացի Ալավերդյանից Ադրբեջանում են Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը։
 
Ամատունին ասաց, որ «Կարմիր խաչ»-ի միջոցով Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ, այլ մանրամասներ «Կարմիր խաչ»-ի գրասենյակի ներկայացուցիչը չասաց, քանի որ իրավասություն չուներ։ Ալավերդյանի կինը՝ Աննա Ալավերդյանը, նույնպես չցանկացավ որևէ բան խոսել։ Գուրգեն Ալավերդյանի մայրն ասաց, որ իրենց նամակ է փոխանցվել որդուց։