Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել է ադրբեջանական SOCAR-ի բենզալցակայան

266
Sokar

Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան բացել։ Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը պատմել է, որ ճանապարհի այդ հատվածում տեղադրված բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով։ Դրա վրա տեղադրված են երեք վառելիքային բաքեր, վաճառվելու է ԱԻ-95 պրեմիում, ԱԻ-92 և դիզելային վառելիք։

Նշենք, որ SOCAR-ը Ադրբեջանին պատկանող նավթի և բնական գազի ընկերություն է։