Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ է տեղադրվել

210

Համացանցում լուսանկար է տարածվում, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան հատվածում ոստիկանական անցակետ են տեղադրել։ Ստացվում է, որ թշնամին ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ տեղավորում է իր հենակետերը և որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը և բացեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը տվյալ տարածքների անուններն արտաբերեց ադրբեջաներեն։

Հայկական կողմից դեռևս որևէ արձագանք չկա։