Գնդակները մեր գլխավերևով անցնում ու մեզնից մի քիչ վերև թափվում էին. Արցախի թաղավարդի բնակիչ

49

Թաղավարդի օկուպացված հատվածում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորված կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ անող գյուղացիների ուղղությամբ՝ անտեսելով անգամ ռուս խաղաղապահների ներկայությունը։

«Դաշտում աշխատում էինք, ռուս խաղաղապահներն էլ մեզ մոտ էին, մեկ էլ ադրբեջանական դիրքերից սկսեցին կրակել։ Ժամը մոտավորապես 12-ի կողմերն էր, որ սկսեցին կրակել, եւ խաղաղապահներն անմիջապես դուրս եկան մեքենաներից, կանգնեցին մեզ մոտ, բայց 20 րոպե անց էլի վերսկսեցին կրակել։ Գնդակները մեր գլխավերևով անցնում ու մեզնից մի քիչ վերև թափվում էին։ Ստիպված թողել ենք գործը կիսատ, դուրս եկել դաշտից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թաղավարդցի Կարո Ալավերդյանը, ում դաշտը մշակելու ժամանակ էլ ադրբեջանցիները կրակ են բացել։