Գիշերը կրակոցներ են հնչել նաև Սոթքի ուղղությամբ

92
Սոթք

Հուլիսի լույս 20-ի ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ, տեղեկացնում է «Հրապարակը»։

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։

Նշվում է՝ հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ «հրաձգային զենքեր են օգտագործվել, գնդացիր, ավտոմատ, ինքնաձիգ և այլն»։