Գիրացնող իրերի «սև ցուցակ»

3

Թշնամուն պետք է դեմքով ճանաչել։ Ոճաբաններն առանձնացնել են այն իրերի ցուցակը, որոնք տեսողականորեն գիրացնում են մարմինը։ Դրանցից շատերը բնակվում են մեր զգեստապահարաններում, մյուսներն էլ իրենց տերերին առևտրի կենտրոններում են սպասում։ Թակարդից խուսափելու ու թշնամիներից հեռու մնալու համար այսօր ձեզ կներկայացնենք գիրացնող իրերի ամենավտանգավոր թոփ տասնյակը։

1. Պարկանման լայն հագուստ։

Խոշոր կազմվածք ունեցող կանայք հաճախ ուզում են թաքնվել նմանատիպ հագուստի մեջ, դրանով իրենց հարմարավետ են զգում, բայց․․ Իրականում մարմինը վերածվում է անորոշ ծավալ ունեցող մի զանգվածի, մարմնի թերությունների հետ մեկտեղ թաքնվում են նաև դրա առավելությունները։

2․ Գրպաններ։

Եթե ունեք հաստ ազդրեր, խոշոր կուրծք, ապա խուսափեք այդ հատվածներում գրպաններ ունեցող հագուստից։ Գրպանները հավելլյալ ծավալ հաղորդելու մեծ վարպետ են։ Խոշոր կազմվածք ունեցող կանանց ցուցված չեն փոռիկները, վալանները կամ ժաբոն։

3․ Խոշոր պրինտ։

Խոշոր պրինտը խոշորացույցի գործառույթ ունի։ Դրանով պետք է ծածկել մարմնի այն հատվածը, որը ցանկանում ենք ընդգծել, հակառակ պարագայում այն պոտենցիալ թշնամու է վերածվում։ Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում մանր պրինտերով հագուստ կրել։

4․ Հորիզոնական զոլեր։

Ծեծված թեմա է, իհարկե, մոլորակի պես հին է, բայց․․․ հորիզոնական զոլերը մարմինը տեսողականորեն մանր հատվածների են բաժանում, մարմինը բուտերբրոդի է վերածվում, Գրագետ ընտրությունն ուղղահայաց զոլերն են։

5․ Հնամաշ ոճի ջինսեր։

Հաստ ազդրեր ունեցողները ջինսե տաբատներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի դրանց մաշված ու գունաթափված հատվածները ոտքերի խնդրահարույց հատվածներում չհայտնվեն։ Գունային կոնտրաստը ոտքերը ցանկալի լույսի ներքո չի ներկայացնում։ Մուգ գույները որպես կանոն քողարկում են մարմնի թերությունները, բաց գույներն ընդգծում են։ Ստացվում է, որ հնամաշ ոճի ջինս գնելով՝ մենք ընդգծում ենք այն, ինչից բարդույթավորվում ենք։

6․Փայլուն կտորներ։

Փայլուն կտորներից կարված հագուստը մարմնին տեսողականորեն մի քանի կիլոգրամ քաշ է ավելացնում։ Փայլ ունեցող կտորները կլանում են լույսը, ինչը մարմնին ծավալ է հաղորդում և ընդգծում է յուրաքանչյուր անհարթություն։

7. Կապիչներով կոշիկ։

Հաստ սրունքներ ունեցող կանանց կապիչներով կոշիկ կրել խորհուրդ չի տրվում։ Կապիչը ոտքի վրա հորիզոնական գիծ է առաջացնում, որը, ինչպես պարզեցինք, ոտքը «կտրում» է, կարճացնում ու էլ ավելի հաստացնում։

8. Լայն գոտի

Հիմնական հագուստի հետ գունային կոնտրաստ ունեցող ունեցող լայն գոտին տեսողականորեն հաստացնում է իրանն ու կարճացնում մարմնի ուրվագիծը։

9․ Լայն թևեր

Ոճաբանները կատակում են՝ լայն թևերով զգեստ հագած խոշոր կազմվածքով կինը չղջիկի է վերածվում։ Եթե ունեք խոշոր կուրծք, լայն ուսեր ու որովայնի հատվածում որոշ խնդիրներ, ապա լայն թևերով հագուստ մի կրեք, դրանք մարմնի վերին մասն էլ ավելի են խոշորացնում։

10․Փոքր պայուսակ։

Փոքր պայուսակները սև ցուցակի վերջին հորիզոնականում են հայտնվել։ Ասում են՝ երբ խոշոր կազմվածք ունեցող կինը շատ փոքր պայուսակ է կրում, գրոտեսկային պատկեր է ստացվում, արդյունքում՝ տուժում է կինը, Այս կետն, իհարկե, մի փոքր վիճելի է․ փոքր էլ, կա փոքր էլ․․․

Ցուցակում ներկայացված իրերը, կտորները, գույներն ու աքսեսուարները հարմար չեն ավելորդ քաշ ու խոշոր կազմվածք ունեցող կանանց։ Եթե նման խնդիր չունեք, դրանց հետ հանգիստ կարող եք «ընկերություն» անել։