Գեղարքունիքում խոցվել է 18 ԱԹՍ՝ Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածաշրջանում

16
ԱԹՍ

Մինչև այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ՝ Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածաշրջանում։ Այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել է։

«Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել»,- հավելեց նա։