Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմը առաջ է եկել, գրում է ArmLur.am-ը։
Ըստ աղբյուրի՝ այդ համայնքների բնակիչները օրերս են նկատել, որ իրենց բնակավայրերի հարակից սարերում մեծ թվով ադրբեջանցիներ են:
«Մենք տեղեկացանք, որ այդ համայնքներն են`
1. Կութ,
2. Նորաբակ,
3. Վերին Շորժա,
4. Ներքին Շորժա,
5. Ակունք,
6. Այրք՝ Թարսի բլուր
7. Ջաղացաձոր:
Նշենք, որ համայնքապետերի հետ դեռևս մեզ չի հաջողվում զրուցել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում: Մենք փորձում ենք պարզել, թե այս պահին ինչ վիճակ է համայնքներում»,-գրում է աղբյուրը:














