Գերիների ու անհետ կորածների հարազատները ի նշան բողոքի փակեցին Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը։ Պատճառը, ըստ նրանց Ալեն Սիմոնյանի` իրենց հետ հանդիպման առաջարկը մերժելն է։
«Մենք առաջարկել էինք, որ մեզանից 20 հոգու ընդունի կամ գա այստեղ, մեզ հետ հանդիպի։ Մեզ ասացին`2 հոգու կընդունի։ Մենք համաձայն չենք, բոլոր ծնողներին ինքը պիտի պատասխան տա։ Ուզում ենք ճանապարհը փակել, որ ինքը գա մեզ պատասխան տա»,– ասացին բողոքի ակցիայի մասնակիցները` ոստիկանության սպայի հարցերին ի պատասխան։
Այս պահին իրավիճակը Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ։ Կան նաև բերման ենթարկվածներ։














