Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են․ Նորաբակի գյուղապետ

183

Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են։ Այս մասին 24News-ին ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը՝ անդրադառնալով հրադադարի մասին լուրերին։

Նրա խոսքերով՝ սարերում դեռևս ծուխ, կրակ է երևում, թշնամին շարունակում է կիրառել հրետանի, գնդացիր և այլ զինատեսակներ։