Գազի պայթյունից փլուզված շենքի բնակիչները գումար կստանան

9
Ռայնիսի շենք
ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրել։
 
Այդ նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն 75,1 հազար դրամ։