Վլադիմիր Գասպարյանի փեսան ԱՄՆ-ում ձերբակալվել է․ Դատախազությունը հաստատում է

57
Արթուր Գևորգյան
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանի փեսա` Արթուր Գեւորգյանը, ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։
 
ՀՀ դատախազությունը, մասնավորապես, հայտնում է.
 
«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
 
Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»։