Lurer.com-ը զրուցել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ տրամադրություն է տիրում բնակչության շրջանում։ Կա՞ արդյոք խուճապ։ Համայնքապետը պատասխանել, որ որևէ փոփոխություն իրենց մոտ չկա։
«Ժողովուրդը հուսալքված է, արդեն վերաբնակեցված ճանապարհի վերևում մեր երեխեքն են, իսկ ճանապարհի ներքևում թուրքն է։ Այս խնդիրն է, որ չի կարգավորվում»,- ասաց համայնքապետը:
Նա ասաց, որ թշնամու հետ միևնույն տարածքում գտնվելու հետևանքով՝ չի բացառում ոչինչ․ նրանք պատրաստ են ամեն ինչի. «Հնարավոր է՝ դու ճանապարհը անցնելիս լինես, ու քեզ թուրքը կանգնացնի, 4 մատ ցույց տա, ասի՝ դե գնա: Հենց գարունը գա, ու ծառերը սկսեն կանաչել, երկկողմանի անտառի այդ հատվածում հնարավոր է՝ թուրքերը մարդաորս սկսեն, դա եղել է նաև 1992 թվականին»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Համայնքապետը հավելեց, որ թշնամին միտք ունի պարբերաբար առաջ գալու. «Ախորժակը ուտելիս է բացվում, դրանք էլ ունեն այդ հատկությունը: Եթե նորից մի հատված տանք, իրենք էլի ու էլի նոր տարածքներ են ուզելու: Նրանք արդեն ամբողջ Հայաստանը իրենցն են համարում, բայց սա վերջն է․ կամ կգան կասեն՝ ինքնասպան էղի, կամ ճակատիդ կփորագրեն իրենց ուզածը։ Ոչ թե կգրեն, այլ կփորագրեն»,- եզրափակեց համայնքապետը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։














