Գանձակի ռազմական օդանավակայանի կարևորությունը․ ինչու էր պետք ոչնչացնել

22
Գանձակ

Ինչ կարևորություն ունի Գանձակը Ադրբեջանի համար և մասնավորապես քաղաքի ռազմական օբյեկտները՝ այդ թվում օդանավակայանը։

Նախ Գանձակը Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Քաղաքում ապրում է 350000 մարդ։ Քաղաքում կան բազմաթիվ ռազմական օբյեկտներ։

Ինչ վերաբերում է Գանձակի օդանավակայանին, որը ոչնչացվեց ՊԲ-ի կողմից, ապա այն Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8 կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։

Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքը ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե, ոչ ամբողջական։

Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։

Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։ Որպեսզի թուրքերը կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։

Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։

Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։

Բացի այդ, Գանձակի ռազմաբազաներում են նաև տեղակայել սիրիացի վարձկաններին։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այլ կարևոր մանրամասներ է հայտնում օդանավակայանի վերաբերյալ․

Այն հանդիսանում է այդ տարածաշրջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ։ Թուրքիայի նպատակն էր, որ Ադրբեջանում հիմնվող թուրքական ռազմաբազայի մեջ ընդգրկվեր հենց այդ օդանավակայանը։

Այս ռազմական օդանվակայանը միակն է, որի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը, որը հիմնվել է թուրք-ադրբեջանական համատեղ ընկերության կողմից։

Այս օրերին հենց այս օդանավակայանից թուրք հրահանգիչները կառավարում էին Արցախի և Հայաստանի վրա ինչպես հետախուզական ԱԹՍ-ի թռիչքները, այնպես էլ կործանիչների թռիչքները։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական համատեղ ավիացիոն զորավարժությունները մեկնարկում և ավարտվում էին հենց այս օդանավակայանում։ Ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում, և կներկայացնեմ, թե Արցախի Հանրապետույթունը տարածաշրջանային առումով ինչ կարևոր ռազմավարական հարց լուծեց։